Հասարակական

Շատերը ձևակերպումներ են տալիս՝ որոշակի ազդեցության տակ լինելով. Արայիկ Հարությունյան

2 րոպեի ընթերցում

Շատերը ձևակերպումներ են տալիս՝ որոշակի ազդեցության տակ լինելով. Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձավ քննադատություններին, թե իր գլխավորած կառույցը այլասերվածության, տարօրինակ արժեքների քարոզ է իրականացնում:

«Նման բան չկա, այդ ձևակերպումները շատերը տալիս են նաև որոշակի ազդեցության տակ լինելով: Այն խմբերը, որոնք ունեն ազնիվ մտահոգություններ, որոշակի քաղաքական շահարկումների համար դա չեն անում, մենք պարբերաբար այդ խմբերին ընդունում ենք, բացատրում և պատրաստ ենք դա անել: Երեկ էլ Հնչակյան կուսակցության պատվիրակությանն եմ ընդունել ու մենք երկար քննարկում ենք ունեցել նաև այս հարցերի շուրջ: Մենք պատրաստ ենք խոսել բոլոր նրանց հետ, որոնք ունեն նման հարցադրումներ: Այս խմբերից մի քանիսի կողմից նման պատրաստակամություն չկա, դա իրենց գործն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ իր գործունեությունը փորձում են կապել նույնասեռականներին խրախուսելու հետ, Արայիկ Հարությունյանն ասաց. «Դա ամբողջ աշխարհում ընդունված հնարք է, որովհետև սա շատ զգայուն թեմա է: Բոլոր այն դեպքերում, երբ իրավիճակներն անհասկանալի են կամ չափից դուրս հասկանալի են ու, ըստ էության, ասելիք չկա, բնականաբար, այդ թեման են առաջ բերում»:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում