Պաշտոնական

Արմեն Սարգսյանն ընդունել է Միջազգային ճգնաժամային խմբի ղեկավարին

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանն ընդունել է Միջազգային ճգնաժամային խմբի ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Ռոբերտ Մալլիին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՄՃԽ ղեկավարը նախագահ Սարգսյանին է ներկայացրել կազմակերպության գործունեության ուղղությունները և իրականացվող հետազոտությունները։

Նա նշել է, որ Միջազգային ճգնաժամային խումբը նախկին բարձրաստիճան դիվանագետների ու պետական պաշտոնյաների, հեղինակավոր փորձագետների ու վերլուծաբանների միավորող կառույց է, որը զբաղվում է հակամարտությունների ուսումնասիրմամբ, վերլուծում դրանց շուրջ զարգացումները և հրապարակում զեկույցներ, հաշվետվություններ, ինչպես նաև առաջարկներ ներկայացնում դրանց կարգավորման վերաբերյալ: Նշվել է, որ առաջիկայում զեկույց կհրապարակվի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Կարևորելով հակամարտության շուրջ անկողմնակալ փորձագիտական վերլուծությունները՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ դրանք կնպաստեն միջազգային հանրության կողմից հակամարտության և դրան առնչվող գործընթացների վերաբերյալ օբյեկտիվ ընկալումների ձևավորմանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում