Պաշտոնական

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամներին

1 րոպեի ընթերցում

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամներին

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն նոյեմբերի 4-ին ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը և նրա գործընկերները ներկայացրել են իրենց քաղաքական ուժի գաղափարախոսությունն ու գործունեության հիմնական ուղղությունները՝ նշելով, որ նպատակ ունեն ձևավորել մի կառույց, որը ստեղծում է նոր մշակույթ՝ հիմնված պրոֆեսիոնալիզմի, գաղափարների և ազգային մոտեցումների վրա: Խորհրդի անդամներն ասել են, որ իրենց կուսակցության համար առաջնային է ազգային միաբանությունը, առանց որի հնարավոր չէ դիմակայել որևէ մարտահրավերի:

Հաջողություն մաղթելով նորաստեղծ կուսակցությանը՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է բազմակարծության և երկխոսելու մշակույթի կարևորությունը հասարակության համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել արտաքին ու ներքին հարցերի շուրջ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում