Արմեն Սարգսյանը հյուրընկալել է «Սինոփսիս»-ի և «Սինոփսիս Արմենիա»-ի ղեկավարներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է «Սինոփսիս» ընկերության նախագահ և համատնօրեն Չի-Ֆուն Չանին, «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ Երվանդ Զորյանին և տնօրեն Հովիկ Մուսայելյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հյուրերը նախագահին տեղեկություններ են ներկայացրել «Սինոփսիս Արմենիա»-ի առաջիկա ծրագրերի ու աշխատանքների մասին: Չի-Ֆուն Չանը տեղեկացրել է, որ այցի ընթացքում նախատեսում է լինել Գյումրիում, որտեղ մտադիր են «Սինոփսիս Արմենիա»-ի մասնաճյուղ հիմնել: Նշվել է, որ ընկերությունն արդեն իսկ սկսել է կրթական և վերապատրաստման ծրագրեր իրականացնել ինչպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի, այնպես էլ այլ բուհերի հետաքրքրված ուսանողների ու շրջանավատների համար՝ հետագայում նրանց ընկերությունում ներգրավելու նպատակով:«Սինոփսիս-Արմենիան»-ն մեծ փոփոխություններ ու առաջընթաց է ունեցել վերջին տարիներին, շատ առաջատար ծրագրեր են մշակվել այստեղ: Այդ իսկ պատճառով մենք մտադիր ենք մեր գործունեությունը ծավալել նաև Գյումրիում»,-ասել է Չի-Ֆուն Չանը:

Նախագահ Սարգսյանը ողջունել է նրանց մտադրություններն ու հաջողություն մաղթել ընկերությանը: Նա նշել է, որ Գյումրին իսկապես հետաքրքիր ու ճիշտ վայր է նման նախագծերի իրականացման համար:«Գյումրին արվեստի և վարպետների քաղաք է, այն ունի հիանալի, տաղանդավոր բնակիչներ և զարգացման մեծ ներուժ: Մենք փորձում ենք վերակենդանացնել, աշխուժացնել քաղաքը, և ուրախ ենք, որ «Սինոփսիս»-ն սկսել է աշխատել այնտեղ»,- ընդգծել է նախագահը ՝ ավելացնելով, որ Գյումրիի պատմական ժառանգության պահպանությունն իր ուշադրության կենտրոնում է, և նախագահական նախաձեռնություններից մեկը նվիրված է հենց քաղաքի պատմական միջուկի պահպանմանն ու զարգացմանը:

Նա հյուրերին ներկայացրել է նաև նախագահական մեկ այլ նախաձեռնության՝ գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) ծրագրի մասին՝ նշելով, որ ի թիվս այլ խոշոր ընկերությունների, ուրախ կլինեն ծրագրի շրջանակում համագործակցել նաև «Սինոփսիս»-ի հետ:

Հայերեն English Русский

Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Իսրայելը մտադիր չէ վերսկսել ռազմական հարվածներն Իրանին մինչև հոկտեմբերի 27-ի ընտրությունները

Առաջիկա օրերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ

Էներգետիկ հրադադարի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են. Պեսկով

ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք

Իսպանացի ֆերմերները տրակտորներով մեկնել են Բարսելոնա

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր

Համբուրգում սկսվել է «Հյուսիսային հոսք» գազատարի դեմ դիվերսիայի գործով դատավարությունը

Երևանում COP17-ին ընդառաջ տեղի է ունեցել ՄԱԿ-ի և Հայաստանի դրոշների բարձրացման հանդիսավոր արարողությունը

Լեհաստանի արտգործնախարարը Starlink-ի հնարավոր սահմանափակումների պատճառով քննադատել է Մասկին