Հասարակական

Դաշտում հայտնված ավտոմեքենայի ուղևորները տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ

2 րոպեի ընթերցում

Դաշտում հայտնված ավտոմեքենայի ուղևորները տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 2-ին, ժամը 16:11-ին տեղեկություն է ստացել, որԱրագածոտնի մարզի Բյուրական գյուղից «Ամբերդ» ռեստորան տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Ամբերդ» ռեստորանի մոտակայքում «Mercedes ML350» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տուժածներից մեկը՝ Կորյուն Ղ.-ն (ծնված 1988 թ.), հոսպիտալացվել է Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Այնուհետև Կորյուն Ղ.-ն տեղափոխվել է Երևանի«Նաիրի» ԲԿ: Դիաննա Ղ.-ն (ծնված 2001 թ.) հոսպիտալացվել է Երևանի «Աստղիկ» ԲԿ, այնուհետև տեղափոխվել` «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ 1993 թ. ծնված Լևոն Ն.-ն՝ Երևանի մեկ այլ բժշկական կենտրոն(բժշկական կենտրոնը չի հաջողվել պարզել):

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում