Պաշտոնական

Մհեր Գրիգորյանը և Անդրեա Վիկտորինը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարները

1 րոպեի ընթերցում

Մհեր Գրիգորյանը և Անդրեա Վիկտորինը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ պատվիրակությանը ձևավորված կառուցողական համագործակցության համար՝ շեշտելով, որ Եվրամիությունը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է, որը մշտապես աջակցում է մեր երկրին բարեփոխումների իրականացման գործում:

Դեսպան Վիկտորինը գոհունակությամբ է խոսել ՀՀ-ԵՄ հարաբերություններում գրանցած արդյունքների և առաջընթացի մասին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակի շուրջ, խոսել Հայաստանին տրամադրվող տեխնիկական աջակցության մասին: Անդրադարձ է կատարվել 2020 թվականի տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում նախատեսված միջոցառումների ուղղություններին, ինչպես նաև արդարադատության և ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը քննարկել են նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման և խորացման հեռանկարները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում