Սուրեն Պապիկյանն ընդունել է Շվեդիայի դեսպանության ժամանակավոր հավատարմատարին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության դեսպանության գործերի հավատարմատար Բիրյեր Կարլսոնին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ջերմորեն ողջունելով հյուրին՝ նախարար Պապիկյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև գործընկերության ու բարեկամական ընկալման վրա խարսխված առանձնահատուկ մակարդակի շփումները և անձնական պատրաստակամություն հայտնել սեփական նպաստը բերել երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման գործում։ Նախարարի խոսքով հայ-շվեդական համագործակցության օրակարգի կարևորագույն բաղկացուցիչ է համարվում Հայաստանի և Շվեդիայի տարածքային միավորների, մասնավորապես Լոռու մարզի և Ուպսալայ նահանգի միջև լավագույն փորձի ու գիտելիքի փոխանակման վրա հիմնված միջտարածաշրջանային կապերը։ «Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման բնագավառներից զատ մեր նախարարությունն այժմ ունի գործառութային շատ ավելի ընդգրկուն տարածականություն, ինչը հնարավորություն է ընձեռնում փոխգործակցության նոր եզրեր փնտրել և լավագույնս օգտագործել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում կուտակված ողջ ներուժը»,-ասել է նախարարը։

Բիրյեր Կարլսոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ շվեդական կողմը հետաքրքրված է Հայաստանի հետ առաջնահերթ ուղղություններով գործընկերության նոր օրակարգ նախանշելու գործում։ Դեսպանության գործերի հավատարմատարը նախարարին տեղեկացրել է, որ տարածաշրջանային ծրագրերին զուգահեռ շվեդական կառավարությունը Շվեդական միջազգային զարգացման համագործակցության կազմակերպության հետ միասին Հայաստանում նախաձեռնում է իրականացնել երեք բաղադրիչներից բաղկացած արդյունքահանեն ծրագիր։ Զարգացման համագործակցության հարթակի վրա հիմնված այս ծրագիրը ընդգրկում է շրջակա միջավայրի պաշտպանության, կոշտ կենցաղային թափոնների կառավարման, էներգետիկ արդյունավետության բարձրացման, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման, տարածքային կարողությունների հզորացման, կայուն քաղաքների ձևավորման, ինչպես նաև ճանապարհային անվտանգության ապահովման ոլորտները։

Նախարար Պապիկյանը զրուցակցի հետ քննարկել է նաև Հայաստանում ընթացող վարչատարածքային բարեփոխումների շրջանակներում ձեռնարկվող միջոցառումները և այս առնչությամբ արձանագրել, որ կառավարությունը փորձում է ի դեմս համայնքների ձևավորել կայուն տնտեսական կենտրոններ, որոնք կկարողանան արդյունավետ և օպտիմալ օգտագործել առկա ռեսուրսներն ու ենթակառուցվածքային հնարավորությունները։ «Երևանի ծանրաբեռնվածության լիցքաթափման և ապակենտրոնացման նպատակով մենք այժմ քայլեր ենք ձեռնարկում Հայաստանի տասը քաղաքներում զարգացնել ենթակառուցվածքային հզորությունները, խթանել տնտեսական ակտիվությունը, բարձրացնել զբոսաշրջային գրավչությունը»,- նկատել է նախարարը և հույսով հավելել, որ հայկական կողմի արդեն իսկ նախաձեռնած քայլերը հաջողությամբ կթղթակցվեն գործընկեր Շվեդիայի առաջարկած ծրագրային օրակարգի հետ։

Կողմերը պայմանավորվել են պարբերական հանդիպումների և շահագրգիռ քննարկումների միջոցով մշակել առկա գաղափարների և նախագծերի ներդրման առավել արդյունավետ ճանապարհներ։

Ավարտին Բիրյեր Կարլսոնը նախարար Պապիկյանին է փոխանցել 2020թ․ փետրվարին Ստոկհոլմում կայանալիք «Ճանապարհային անվտանգության գլոբալ նախարարական համաժողովին» մասնակցության՝ Շվեդիայի Թագավորության ենթակառուցվածքների նախարար Թոմաս Էներոթի հրավերը։

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով