Պաշտոնական

Արմեն Սարգսյանն ընդունել է «ՓրայսուոթերհաուսԿուպերս» ընկերության պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանն ընդունել է «ՓրայսուոթերհաուսԿուպերս» ընկերության պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «ՓրայսուոթերհաուսԿուպերս» (PwC) ընկերության պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են մեր երկրում ընկերության գործունեության ընդլայնման և համագործակցության նոր ուղղություններին վերաբերող հարցեր: Մասնավորապես անդրադարձ է եղել նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում համագործակցության հնարավորություններին: Ներկայացնելով մեր երկրի գիտական և տեխնոլոգիական զարգացմանն ուղղված նախաձեռնության ուղղությունները՝ նախագահը նշել է, որ դրա շրջանակում համագործակցություն է նախատեսվում միջազգային տեխնոլոգիական խոշոր կորպորացիաների ու ընկերությունների հետ և, «Փրայսուոթերհաուս Կուպերս»-ը նույնպես կարող է գործընկեր լինել:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև նախագահական այլ նախաձեռնությունների շրջանակում համագործակցության հեռանկարներին:

«ՓրայսուոթերհաուսԿուպերս»-ն աշխարհում խոշորագույն աուդիտ, հաշվապահություն, հարկային խորհրդատվություն, կորպորատիվ ֆինանսներ և իրավաբանական ծառայություն մատուցող ցանցերի անդամ է և գործունեություն է ծավալում 158 երկրում: 2007 թվականից ընկերությունն աշխատում է նաև Հայաստանում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում