Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի վարչապետին՝ Ազգային տոնի առթիվ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Բաբիշին՝ երկրի Ազգային տոնի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

ջերմորեն շնորհավորում եմ Չեխիայի Հանրապետության ազգային տոնի՝ Պետականության օրվա առթիվ՝ մաղթելով բարեկեցություն և առաջընթաց բարեկամ չեխ ժողովրդին։

Այս տարի հոբելյանական է Ձեր երկրի համար, որը նշում է ժողովրդավարական ճանապարհով պետականության կերտման 30-ամյակը։ Երեք տասնամյակ առաջ Չեխիայում մեկնարկած խաղաղ վերափոխման ալիքն իր արձագանքը գտավ սահմաններից դուրս՝ սկիզբ դնելով խաղաղ ժողովրդավարական այն փոփոխություններին, որ կոչում ենք «թավշյա հեղափոխություն»։ Հայաստանում ևս դավանում ենք այդ արժեքները, ինչն արտահայտվեց մեր երկրում մեկ տարի առաջ տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ:

Ջերմությամբ եմ հիշում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում Ձեզ հետ ունեցած արդյունավետ հանդիպումը: Ուրախ էի ստանալ Չեխիա այցելելու Ձեր հրավերը, ինչը լավ հնարավորություն կընձեռի քննարկելու մեր երկրների միջև բարեկամական գործընկերության հեռանկարները, այդ թվում նաև՝ Եվրոպական միության Արևելյան գործընկերության շրջանակներում»:

Հայերեն English Français Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում