«Հաղթանակ» ենթակայանը կբարձրացնի Երևանի կենտրոնի և ՀՀ հարավի էլեկտրամատակարարման կայունությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից վերակառուցված 220/110.10 կվ «Հաղթանակ» ենթակայանի վերագործարկման արարողությանը: Աշխատանքներն ընթացել են Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,ըստ պատասխանատուների, ենթակայանը կարևոր նշանակություն ունի Երևան քաղաքի հարավ-արևմտյան հատվածի, ինչպես նաև Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի հուսալի էլեկտրամատակարարման ապահովման հարցում: Վերակառուցման աշխատանքների ընթացքում կառուցված նոր 110 կվ բաց բաշխիչ սարքավորումների, տեղադրված SCADA համակարգի, փոխարինված 125 ՄՎԱ հզորությամբ երկու ավտոտրանսֆորմատորների շնորհիվ կբարձրանա էլեկտրահաղորդման ցանցի հզորությունը, Երևան քաղաքի կենտրոնի և հարավային շրջանների սպառողների էլեկտրամատակարարման կայունությունը, կնվազի սարքավորումների խափանման պատճառով վթարային անջատումների քանակը, կկրճատվեն շահագործման ծախսերը:

1988 թվականից հիմնադրված «Հաղթանակ» ենթակայանի վերանորոգման աշխատանքներն սկսվել են 2016 թվականի հուլիսից: Դրանք իրականացնելու համար ներդրվել է 14 մլն դոլար: Այժմ ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներով հագեցած ենթակայանում աշխատում է 15 մարդ:

Ծրագիրն իրականացվել է Համաշխարհային բանկի, գլխավոր կապալառու «Կասկադ-էներգո» ընկերության, ծրագրի պորհրդատու «Դեկոն/ Կոնսուլեկտրա» համատեղ ձեռնարկության աջակցությամբ:

Հայերեն العربية English Français Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել