Պաշտոնական

Արմեն Սարգսյանը մասնակցել է Ճապոնիայի կայսեր գահակալության առիթով կազմակերպված ընդունելությանը

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը մասնակցել է Ճապոնիայի կայսեր գահակալության առիթով կազմակերպված ընդունելությանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Տոկիոյում մասնակցել են Ճապոնիայի նոր կայսր Նարուհիթոյի գահակալության առիթով վարչապետ Շինձո Աբեի և տիկին Աբեի անունից կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,ընդունելությանը ներկա են եղել նոր կայսեր գահակալության առիթով Տոկիո ժամանած հյուրեր աշխարհի բազմաթիվ երկրներից, այդ թվում՝ թագավորական ընտանիքներ, պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում