Պաշտոնական

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է անվանի թավջութակահար, մանկավարժ Վահրամ Սարաջյանի ընտանիքին

1 րոպեի ընթերցում

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է անվանի թավջութակահար, մանկավարժ Վահրամ Սարաջյանի ընտանիքին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը անվանի թավջութակահար, մանկավարժ Վահրամ Սարաջյանի մահվան կապակցությամբ ցավակցել է նրա ընտանիքին ու հարազատներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահի ցավակցական խոսքում նշված է.«Խոր ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է անվանի թավջութակահար, մանկավարժ Վահրամ Սարաջյանը։ Սերելով հայտնի Սարաջևների ընտանիքից՝ դաշնակահար, կոմպոզիտոր Գեորգի Սարաջևի և երգչուհի Աննա Սարաջյանի որդին իր բարձր կատարողական արվեստով աշխարհի տարբեր համերգասրահներում երկար տարիներ հիացմունք է պատճառել հանդիսատեսին՝ արժանավոր կերպով պահելով մեր ժողովրդի անունն ու հայ մշակույթի պատիվը:

Վահրամ Սարաջյանի յուրաքանչյուր բեմել ու համերգ վարպետության ինքնատիպ դաս էր ունկնդրի համար։ Նա միշտ կհիշվի որպես բարձրաճաշակ երաժիշտ և արվեստի նվիրյալ, ով ծանրակշիռ ներդրում ունի դասական երաժշտության հանրահռչակման և տարածման շնորհակալ գործում»:

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում