Պաշտոնական

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱՄՀ նորընտիր գործադիր տնօրենի հետ

1 րոպեի ընթերցում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱՄՀ նորընտիր գործադիր տնօրենի հետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի 2019 թվականի տարեկան համաժողովին մասնակցելու նպատակով ԱՄՆ ժամանած հայկական պատվիրակությունը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ այցի վերջին օրը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի նորընտիր գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փոխվարչապետի գրասենյակից, Մհեր Գրիգորյանը, օգտվելով հանդիպման առիթից, շնորհավորել է Գեորգիևային այդ պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր աշխատանք:

Փոխվարչապետը ԱՄՀ նորընտիր գործադիր տնօրենին ներկայացրել է Հայաստանի կառավարության նախանշած բարեփոխումներն ու անդրադարձել ԱՄՀ-ի հետ կառուցողական մթնոլորտում զարգացող հարաբերություններին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի տարբեր ոլորտներում ԱՄՀ աջակցությամբ իրականացվող ծրագրերի և համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում