Սերգեյ Լավրով. Կասպից ծովում ռազմական գործողությունը պետք է իրականացվի առանց երրորդ երկրների զինուժերի մասնակցության
1 րոպեի ընթերցում
ԱՇԽԱԲԱԴ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կասպից ծովում ռազմական գործողությունը պետք է իրականացվի առանց երրորդ երկրների զինուժերի մասնակցության: Այդ մասին այսօր Աշխաբադում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Ինչ վերաբերում է Կասպից ծովում ռազմական գործունեությանը, ապա մենք համաձայնություն ունենք, որ այն պետք է ուղղված լինի տարածաշրջանային անվտանգության պահպանմանը եւ իրականացվի առանց երրորդ երկրների զինուժերի մասնակցությանե,-ասել է նախարարը Թուրքմենստանի նախագահ Սափարմուրադ Նիյազովի հետ կայացած հանդիպմանը: Լավրովը նշել է, որ քննարկվում է «սեւծովյան տարածաշրջանում գործընկերության օրինակով Կասպից ծովի ավազանում անվտանգության պահպանման ուժերի ստեղծմանե վերաբերյալ առաջարկությունը: