Տնտեսություն

Պապոյանը Երևանում 10 և ավելի աշխատող ունեցող գործատուներին առաջարկում է աշխատավարձը վճարել անկանխիկ

1 րոպեի ընթերցում

Պապոյանը Երևանում 10 և ավելի աշխատող ունեցող գործատուներին առաջարկում է աշխատավարձը վճարել անկանխիկ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տասը և ավելի աշխատող ունեցող ընկերություններում աշխատավարձի վճարումը պարտադիր անկանխիկ դարձնելու մասին օրենքի նախագծում առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կատարվել է փոփոխություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը դրա հեղինակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ներկայացրեց փոփոխված նախագիծը:

Նախագծով նախապես առաջարկվում էր, որ 10 և ավելի աշխատող ունեցող գործատուներն աշխատավարձի վճարումը հունվարի 1-ից կատարեին անկանխիկ եղանակով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ աշխատողը դիմում կգրեր՝ այն ստանալու կանխիկ եղանակով: Սակայն մտահոգություններ են հնչել, որ մարզերում կարող է անկանխիկ վճարման հնարավորություն չլինել:

«Հետևաբար նախագծում կատարել եմ փոփոխություն և մտցրել եմ տարածական առումով սահմանափակում՝ ներառելով միայն Երևան քաղաքը: Երևանում 10 և ավելի աշխատող ունեցող գործատուները հունվարից աշխատավարձը պետք է վճարեն անկանխիկ»,-ներկայացրեց Պապոյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում