Հարոյանը հաղթական գոլը նվիրել է Երևանի հիմնադրման 2801-ամյակին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանն, ով «Ուրալ»-ի կազմում դարձել էր հաղթական գնդակի հեղինակ՝ գոլը նվիրել է մայրաքաղաք Երևանի հիմնադրման 2801-ամյակին:

«Շատ ուրախ եմ, որ այդ օրը գոլի հեղինակ դարձա և գոլս նվիրում եմ Երևանի հիմնադրման 2801-ամյակին: Որախ եմ նաև, որ ինձ հաջողվեց օգնել թիմին հաղթանակի հասնել այս խաղում: Մենք անընդհատ ձգտելու ենք ավելի բարձր հորիզոնականների»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է հայ պաշտպանը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանի օգնել է «Ուրալ»-ին հաղթանակ տոնել: Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 13-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալ»-ն հյուրընկալվեց «Տամբով»-ին և առավելության հասավ 1:2 հաշվով: Հանդիպման 76-րդ րոպեին, երբ խաղի հաշիվը հավասար էր, «Ուրալ»-ի կազմում հաղթական գոլի հեղինակ դարձավ Վարազդատ Հարոյանը: Վերջինս «Ուրալ»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Հայերեն العربية Русский

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարն ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը

Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունը

Ուկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին

Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ

Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է «Փաստաթղթերի կեղծում» թեմայով մասնագիտական դասընթաց

Աբու Դաբիում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հետագա համագործակցության ուղիները

Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

Վճռաբեկ դատարանը բեկանել է Դավիթ և Գոռ Համբարձումյաններին վերաբերող Վերաքննիչ դատարանի որոշումը

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-արշավը