Պաշտոնական

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Վարդան Գրեգորյանին և Արա Դարզիին

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Վարդան Գրեգորյանին և Արա Դարզիին
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանին և Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Արա Դարզիին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախագահ Սարգսյանն ու սփյուռքահայ անվանի հյուրերը մտքեր են փոխանակել համահայկական խնդիրների, մեր ժողովրդի միասնական ներուժի արդյունավետ օգտագործման, փոփոխվող աշխարհում Հայաստանի զարգացման հեռանկարներին վերաբերող հարցերի շուրջ: Նախագահը մասնավորապես նշել է Սփյուռքի բարձրակարգ մասնագետների փորձն ու հմտություններն ի շահ հայրենիքի ու ժողովրդի ծառայեցնելու և համապատասխան հնարավորությունների ստեղծման կարևորությունը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում