Պաշտոնական

Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրենի հետ

1 րոպեի ընթերցում

Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրենի հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի 2019թ. աշնանային հանդիպումների շրջանակներում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հոկտեմբերի 18-ին Վաշինգտոնում հանդիպել են Արժույթի միջազգային հիմնադրամի հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեն Էնթընի ԴեԼաննոյի և գործադիր տնօրենի տեղակալ Ռիչարդ Դորնբոշի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է այս տարվա մայիսին ԱՄՀ գործադիր խորհրդի կողմից հաստատված ծրագիրը: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԱՄՀ-ին Հայաստանին աջակցելու համար և հույս հայտնել, որ համագործակցությունն էլ ավելի կզարգանա:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և ոլորտային ռազմավարությունների մշակման ընթացքին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում