Հասարակական

Ամերիկահայ պատմաբան Արամ Արքունը կներկայացնի Հայոց ցեղասպանության ուսումնասիրման վիճակը ԱՄՆ-ում

2 րոպեի ընթերցում

 Ամերիկահայ պատմաբան Արամ Արքունը կներկայացնի Հայոց ցեղասպանության ուսումնասիրման վիճակը ԱՄՆ-ում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամում հոկտեմբերի 22-ին տեղի կունենա մեթոդաբանական սեմինար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեմինարն անց է կացնելու ամերիկահայ պատմաբան, հայագետ, խմբագիր-թարգմանիչ, Թեքեյան մշակութային միության գործադիր տնօրեն, «The Armenian Mirror-Spectator» շաբաթաթերթի խմբագրի տեղակալ Արամ Արքունը:

Նա հանդես է գալու «Հայոց ցեղասպանության ուսումնասիրման վիճակը Միացյալ Նահանգներում և ցեղասպանության թեմայի լուսաբանումը ամերիկահայ մամուլում» թեմայով դասախոսությամբ:

Արամ Արքունը հայ ժամանակակից պատմության մասնագետ է, բազմաթիվ հոդվածների հեղինակ է, թարգմանել է նաև գրքեր և հոդվածներ հայերեն, ֆրանսերեն և թուրքերեն լեզուներով: Արքունն ավարտել է Փրինսթոնի համալսարանը (ԱՄՆ), ունի միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում Փենսիլվանիայի համալսարանից, ԱՄՆ Կալիֆորնիայի համալսարանի փիլիսոփայության գիտությունների թեկնածու է: Նա դասավանդել է Նյու Յորքի, Կալիֆորնիայի և Միչիգանի Էն Արբորի համալսարաններում:

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը 2019 թ. փետրվարից մեկնարկել է հանրային դասախոսությունների՝ մեթոդաբանական սեմինարների շարք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում