Պաշտոնական

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է «Երիտասարդ առաջնորդների միջազգային դպրոց»-ի մասնակիցներին

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է «Երիտասարդ առաջնորդների միջազգային դպրոց»-ի մասնակիցներին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է «Երիտասարդ առաջնորդների միջազգային դպրոց»-ի՝ տարբեր երկրներից ժամանած մասնակիցներին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, արդեն երրորդ տարին «Երիտասարդ առաջնորդների աջակցման հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ միջոցառումը կազմակերպվում է Հայաստանում: Այս տարի այն անցկացվում է «Առաջնորդությունը բիզնեսում» խորագրով:

Հյուրերը պատմել են իրենց հանդիպումների, տպավորությունների մասին՝ նշելով, որ դպրոցի ձևաչափը լավ հնարավորություն է ստեղծում ինչպես փորձի ու գիտելիքների ձեռքբերման, այնպես էլ համագործակցություն ստեղծելու համար:

Նախագահ Արմեն Սարգսյանը ողջունել է նման երիտասարդական նախաձեռնությունների իրականացումը, հորդորել ու քաջալերել լինել ավելի ակտիվ ու նախաձեռնող, հանդես գալ արագ փոփոխվող աշխարհին համահունչ գաղափարներով: Հաջողություն մաղթելով հանդիպման մասնակիցներին՝ նախագահը ողջունելի է համարել իրենց մասնագիտական հմտությունները նաև Հայաստանում կատարելագործելու նրանց մտադրությունները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում