Ucom-ի աջակցությամբ կայացավ հոբելյանական 15-րդ ԴիջիԹեքը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մերգելյան ինստիտուտի «Երևան Էքսպո» կենտրոնում հոկտեմբերի 6-9 տեղի ունեցած 15-րդ ամենամյա ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը մեկ հարկի տակ հավաքեց ՏՀՏ ոլորտի շուրջ 100 ընկերության ու տասնյակ հազարավոր այցելուների:

Մասնակիցների ցանկը բավականին մեծ է։ Հատկանշական է, որ այս տարի Դիջիթեքում ներկայացված էր Իրանի Իսլամական Հանրապետության կոնսոլիդացված տաղավարը, որտեղ ներկայացված էին 9 ընկերություններ Իրանից։ Մասնակիցների ցանկում էր ցուցահանդեսի ավանդական պլատինե հովանավոր Ucom ընկերությունը, VOLO ընկերությունը, Վանաձորի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաների ներգրավմամբ ստեղծված նորաբաց ընկերությունը, որը գերմանական «Osensus» ընկերության հայաստանյան մասնաճյուղն է, այցելուներին մի շարք արժեքավոր նվերներ առաջարկած InOne ընկերությունն ու ոլորտի աչքի ընկնող այլ ներկայացուցիչներ։ Այս տարի շատ ակտիվ մասնակցություն ունեցավ նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որը մի շարք ինժեներական, ստարտափ ընկերությունների միավորեց իր տաղավարի ներքո։

ԴիջիԹեք 2019-ի առանձնահատկություններից մեկն այն էր, որ ցուցահանդեսը ՏՏ ոլորտի խոշորագույն միջոցառում համարվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT 2019) հովանավոր էր եւ անցկացվում էր դրան զուգահեռ, ուստի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)՝ որպես կազմակերպիչ, ջանք չխնայեց՝ ապահովելու ՏՏ համաշխարհային համաժողովի հյուրերի պարբերական այցելությունները ցուցահանդեսին։

Այցելուների թվում էր «VMware» ընկերության գործադիր տնօրեն Ռաջիվ Ռամասվամին, «Infosys» ընկերության համահիմնադիր Նարայանա Մուրթին, ԱՄԷ «Mubadala» ներդրումային ընկերության ղեկավար կազմը, ՀՀ Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը եւ մի շարք այլ բարձրաստիճան հյուրեր։

Դիջիթեք այցելեց ՏՏ համաշխարհային համաժողովի (WCIT 2019) նախարարական պատվիրակությունը, որի կազմում էին Բանգլադեշի, Իրաքի, Բրազիլիայի, Բելիզի, Մալազիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Լիտվայի, Էստոնիայի և մի շարք այլ պետությունների համապատասխան ոլորտի նախարարները։ ԱՏՁՄ-ն համագործակցության վերաբերյալ տարաբնույթ հուշագրեր ստորագրեց Հնդկաստանի, Եթովպիայի եւ Աֆղանստանի ներկայացուցիչների հետ, որոնցում հանդես եկավ կրթական տեխնոլոգիաների արտահանման առաջարկով։

ԴիջիԹեքն իրականացվում է արդեն 15-րդ տարին անընդմեջ ԱՏՁՄ-ի կողմից` ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ավանդական պլատինե հովանավորն է Ucom ընկերությունը, պաշտոնական գործընկեր՝ HackTech ընկերությունը, PR գործընկեր՝ P-Art ընկերությունը։

Հայերեն Русский

«Լուսավոր Հայաստան»-ը վստահ է, որ լինելու է խորհրդարանում

Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում հակամարտությունների կանխարգելման և վաղ նախազգուշացման մեխանիզմներում կանանց դերի ամրապնդմանը․ ԱԳ փոխնախարար

Նիկոլ Փաշինյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենը կարևորել են Հայաստանի և Եվրամիության միջև բիզնես կապերի խորացումը

Եվրամիությունն օգնում է Հայաստանին՝ հաղթահարելու Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական ճնշումները

ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից

Արդյոք սահմանին ՀՀ քաղաքացիները ստանում են վարժական հավաքների ծանուցում. Պապիկյանի անդրադարձը

Նոր Խարբերդում կառուցվում է նոր մանկապարտեզ

Եվրամիության օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդեռլանդների հետ

Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg