Մհեր Գրիգորյանը ՀՀ-ում գազի գնի բարձրացման նշաններ այս պահին չի տեսնում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս պահին չկա որևէ նշան, որը կենթադրի Հայաստանում գազի գնի բարձրացման մասին: ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով հունվարի 1-ին գազի հնարավոր թանկացման մասին հարցին:

«Այո, ընթանում են բանակցություններ, գիտեք, որ լոկալ իմաստով գազի գինը որոշվում է երեք բաղադրիչով՝ գազի գինը սահմանին, ընթացիկ ներդրումներ, ընթացիկ ծախսեր: Ըստ էության թանկանալ չթանկանալը կախված է այդ երեք բաղադրիչների շուրջ բանակցություններից: Ես կարծում եմ, որ ԵԱՏՄ-ի ընդհանուր տրամաբանությունն այն է, որ կա մանդատ՝ միասնական էներգետիկ շուկան է, որտեղ պետք է լինի միասնական քաղաքականություն: Ահա այդ քաղաքականությունը որոշող երկրներից մեկը պետք է լինի Հայաստանը: Եթե այդ խնդիրը տեղափոխվի ԵԱՏՄ հարթակ, մենք կլինենք շահեկան վիճակում»,-ասաց Մհեր Գրիգորյանը:

ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր նիստ, որի օրակարգում «Մեղրու ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի շուրջ ստեղծված իրավիճակն է և դրա հետագա գործարկման հնարավորությունները:

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն