Ռուստամ Բադասյանը դոնոր կազմակերպությունների հետ քննարկել է արդարադատության ոլորտի բարեփոխումները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հանդիպել է ՀՀ-ում գործող միջազգային կառույցների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ և քննարկել ոլորտի բարեփոխմանն ուղղված նախաձեռություններին աջակցելու ու համատեղ շոշափելի արդյունք գրանցելու հնարավորությունները:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը ողջունել է միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներին և շնորհակալություն հայտնել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչՇոմբի Շարփին և աշխատակազմին՝ հանդիպման կազմակերպման գործում ցուցաբերած աջակցության համար: Արդարադատության նախարարը նշել է, որ նման ձևաչափով հանդիպումը արդյունավետ հարթակ է՝ քննարկելու արդարադատության ոլորտի բարեփոխումների համատեքստում համագործակցության ռազմավարական ուղղությունները:

Ռուստամ Բադասյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է մի շարք ոլորտային ռազմավարությունների նախագծերի վերջին փոփոխությունները: Դրանք վերաբերել են Հակակոռուպցիոն, Դատաիրավական, Մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների բարեփոխումներին:

Անդրադառնալով Հակակոռուպցիոն ռազմավարությանն ու Գործողությունների ծրագրին՝ նախարարը նշել է, որ դրանք նպատակաուղղված են ոլորտի ինստիտուցիոնալ ձևավորմանը՝ ստեղծելով բոլոր կարևոր դերակատարների մեկ շարունակական և համապարփակ շղթա՝ բարեփոխումներն իրականություն դարձնելու համար:

Ինչ վերաբերում է Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությանը, Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ այն ուղղված է ոչ միայն դատական համակարգի արդյունավետության բարձրացմանը, այլև դատախազական և քննչական մարմինների բարեփոխմանը: Նախարարը կարևորել է նաև Ռազմավարության անդրադարձը հայ հասարակության համար կարևոր այնպիսի թեմաներին, ինչպիսիք են սահմանադրական և ընտրական բարեփոխումները, ինչպես նաև անցումային արդարադատությունը՝ ուղղված հանրության հաշտեցման ապահովմանը, մեր պատմության ցավալի էջերը փակելուն ու ապագայում նույն սխալները բացառելուն:

Եզրափակելով խոսքը՝ արդարադատության նախարարը կրկին շնորհակալություն է հայտնել միջազգային բոլոր կառույցներին` ոլորտի բարեփոխումների գործընթացում շարունակական աջակցության համար:

Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց պատրաստակամությունն են հայտնել բարեփոխումներին աջակցելու հարցում և միաձայն ընդգծել, որ Արդարադատության նախարարության՝ վերջին շրջանի ջանքերն ու ռազմավարական կարևոր փաստաթղթերի մշակմանն ուղղված աշխատանքները բարեփոխումների ճանապարհով անցնող գործընկեր երկրների համար կարող են դիտվել որպես լավագույն օրինակ:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան