Պաշտոնական

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիայում

1 րոպեի ընթերցում

 Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիայում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հոկտեմբերի 5-ին հյուրընկալվել է Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիայում։

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,ակադեմիայի նախագահ Վլադիմիր Կոստիչի ուղեկցությամբ նախագահ Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը շրջել են գիտական հաստատությունում, այնուհետև հանդիպել ղեկավար կազմի հետ։ Վլադիմիր Կոստիչը ներկայացրել է ակադեմիայի կառուցվածքն ու գործունեության ուղղությունները։

Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիայի գիտահետազոտական գործունեությամբ, ինչպես նաև համագործակցության հնարավորություններով։

Նախագահին տեղեկացվել է, որ 1841 թվականին հիմնված ակադեմիան ներկայումս ունի ութ գիտական հաստատություն, գիտահետազոտական կենտրոններ, ինչպես նաև մասնաճյուղ՝ Նովի Սադ քաղաքում։ Ակադեմիան ունի հարուստ արխիվ և մեծ գրադարան, որտեղ պահվում է գիտության ու արվեստի տարբեր բնագավառներին վերաբերող ավելի քան 1.5 մլն անուն գիրք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում