Հայաստանն ու Սերբիան տեխնոլոգիական ոլորտում համագործակցության մեծ ներուժ ունեն․ Արմեն Սարգսյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Սերբիայի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Բելգրադի Միհայլո Պուպինի անվան գիտահետազոտական ինստիտուտ, որը համարվում է տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի առաջատար գիտահետազոտական հաստատությունը և ամենախոշորն ու ամենահինը հարավարևելյան Եվրոպայի տարածքում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ինստիտուտի տնօրեն Սանյա Վրանյեշը նախագահին է ներկայացրել ինստիտուտի գործունեության ուղղությունները՝ տեղեկացնելով, որ դրանք ընդգրկում են հեռահաղորդակցության, անվտանգության և պաշտպանական, հաղորդակցության ենթակառուցվածքների կառավարման և մի շարք այլ բնագավառներ։

Նշվել է, որ ինստիտուտն ազգային նշանակության կարևոր ծրագրեր է իրականացնում՝ համադրելով ինժեներական համակարգերն ու տեղեկատվական տեխնոլոգիաները, մշակում նորարարական լուծումներ՝ ավտոմատացման և վերահսկման, հեռահաղորդակցության և համակարգչային ցանցերի ոլորտներում, ինչպես նաև հավելվածներ՝ էլեկտրոնային կառավարման տարբեր բնագավառների համար:

«Մեր ինստիտուտը համարվում է ակադեմիական ոլորտն ու արդյունաբերությունը փոխկապակցող հաջողված օրինակ: Հետազոտական աշխատանքների առաջնահերթություններն ընտրվում են՝ հաշվի առնելով կոնկրետ ոլորտներում զարգացման միտումները, շուկայի պահանջները և հետազոտության արդյունքների կոմերցիալիզացման հնարավորությունները»,-ասել է ինստիտուտի տնօրենը՝ նշելով, որ տարեկան շրջանառության 90 տոկոսը ապահովվում է մշակված նորարարական տեխնոլոգիաներն արտադրանքի ու ծառայությունների վերածելու շնորհիվ: Ինստիտուտը համագործակցում է նաև միջազգային հայտնի տեխնոլոգիական ընկերությունների և հաստատությունների հետ։

Հայաստանի նախագահը շրջել է ինստիտուտում, ծանոթացել իրականացվող հետազոտությունների արդյունքներին, տարբեր ոլորտներում առաջարկվող նորարարական լուծումներին։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ ինստիտուտի գործունեության մի շարք ուղղություններ հեռանկարային են փոխշահավետ համագործակցության համար, քանի որ Հայաստանը նույնպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում զարգացման մեծ ներուժ ունի։«Մեր մի շարք ընկերություններ և գիտական հաստատություններ կարող են տարբեր ոլորտներում համագործակցել Ձեր ինստիտուտի հետ»,-նշել է նախագահ Սարգսյանը։

Հայերեն

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը