Արմեն Սարգսյանը հանդիպել է Սթենֆորդի համալսարանի շրջանավարտների հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ամերիկյան Սթենֆորդի համալսարանի մի խումբ շրջանավարտների:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով տարբեր երկրներից ժամանած շրջանավարտներին՝ նախագահ Սարգսյանն անմիջական մթնոլորտում հարց ու պատասխանի ձևաչափով զրուցել է նրանց հետ, անդրադարձել տարբեր հարցերի: Նախագահը մասնավորապես ասել է, որ հազարամյակներ շարունակ Հայաստանը եղել է քաղաքակրթությունների բնօրրան և խաչմերուկ:

«Մենք մշտապես եղել ենք այստեղ, դիմակայել ենք տարբեր մարտահրավերների, անցել ենք տարբեր ողբերգությունների միջով,- նշել է Արմեն Սարգսյանը:-21-րդ դարում ամեն բան շատ ավելի արագ է փոփոխվելու: Պետք է լինես արագ փոփոխվող, դինամիկ, մեկը, ով կարող է արագ որոշումներ կայացնել և ադապտացվել միջավայրին: Կարծում եմ՝ Հայաստանը 21-րդ դարում ավելի շատ հնարավորություններ է ունենալու»:Նախագահն ընդգծել է, որ ժամանակակից աշխարհի մարտահրավերները պետք է դիտարկել իբրև հնարավորություն:

Հանրապետության նախագահն ասել է, որ Հայաստանն ունի հնարավորություն՝ դառնալու նորագույն տեխնոլոգիաների զարգացման առաջատար: Արմեն Սարգսյանի խոսքով՝ դրան են միտված նաև նախագահական մի շարք նախաձեռնություններ, որոնց նպատակն է մեր երկիրը դարձնել արհեստական բանականության, մեծ տեղեկատվության կառավարման և մաթեմատիկական մոդելավորման կենտրոն: Խոսելով մեր երկրի զարգացման հեռանկարների մասին՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ պետք է հատուկ ուշադրություն դարձնել գյուղատնտեսության, ենթակառուցվածքների զարգացմանն ու կենտրոնանալ ապագայի՝ բարձր տեխնոլոգիաների վրա:

Հայերեն Русский

Հունիսի 6-ի միջոցառումների անոնս

Հայաստանի ագրարային համալսարանում բացվել է ռոբոտաշինության և մեխատրոնիկայի «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին

Քիշնևում մեկնարկել է Մոլդովայի թվային գագաթնաժողով 2026-ը․ Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-05/06/26

Ասիական ինդեքսներ - 05/06/26

Firebird ընկերության մեգանախագիծը մտել է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Երևանում անցկացրեց «Ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիան

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր