Պաշտոնական

Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Սեր­բիա

2 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Սեր­բիա

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեր­բիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդար Վուչիչի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, հոկտեմբերի 3-ի երեկոյան պաշտոնական այցով կմեկնի Սերբիայի Հանրապետություն:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի շրջանակում Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա Սերբիայի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Ալեքսանդար Վուչիչի, վարչապետ Անա Բռնաբիչի, Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչի, Սերբիայի Պատրիարք, Նորին Սրբություն Իրինեյի հետ: Հանդիպումների ու քննարկումների առանցքում կլինեն երկու երկրների փոխգործակցության օրակարգին, հայ-սերբական տնտեսական համագործակցության զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին վերաբերող բազմաթիվ հարցեր:

Հայաստանի նախագահի պաշտոնական այցի օրակարգը ներառում է նաև այցելություններ երկրի գիտական, տեխնոլոգիական և կրթական հաստատություններ, ինչպես նաև հանդիպում Սերբիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Բելգրադում նախագահ Սարգսյանը կայցելի նաեւ 1988թ. Սպիտակի աղետալի երկրաշարժի օրերին Հայաստանին օգնություն բերող վթարված ինքնաթիռի սերբ օդաչուների հիշատակը հավերժացնող հայկական խաչքարի մոտ, հարգանքի տուրք կմատուցի նրանց հիշատակին, ինչպես նաև ծաղիկներ կդնի Անհայտ հերոսի հուշարձանին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում