Տեղեկատվական համաշխարհային կոնգրեսը մեծամասշտաբ իրադարձություն է 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձր տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին մասնակցելու համար Հայաստան է ժամանելու երկու հազարից ավելի հյուր: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շատ կարևոր է արձանագրել, որ առաջիկա օրերին Հայաստանում սկսվում է Տեղեկատվական համաշխարհային կոնգրեսը, որը մեծամասշտաբ իրադարձություն է: Ունենալու ենք 2000-ից ավելի հյուրեր, այդ թվում՝ պաշտոնական պատվիրակություններ: Կարծում եմ՝ սա շատ կարևոր իրադարձություն է Հայաստանը որպես տեխնոլոգիական երկիր աշխարհի քարտեզի վրա ևս մեկ անգամ ի ցույց դնելու և նոր խթան տալու տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը: Իհարկե, միջոցառումն իսկապես մեծամասշտաբ է, և ես համոզված եմ, որ Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, Վարչապետի աշխատակազմը, նախարարությունները համապատասխան միջոցներ են ձեռնարկել՝ միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդգծեց, որ կոնգրեսին մասնակցելու են ՏՏ ոլորտի համաշխարհային մի շարք խոշոր ընկերություններ, որոնց տարեկան շրջանառությունը հասնում է միլիարդավոր դոլարների:

Հյուրերի թվում են լինելու նաև Քիմ Քարդաշյանը, Ալեքսիս Օհանյանը, Սերժ Թանկյանը և այլք:

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում