Արմեն Սարգսյանը շնորհավորել է Իրաքի նախագահ Բարհամ Սալեհին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իրաքի Հանրապետության նախագահ Բարհամ Սալեհին:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախագահ Արմեն Սարգսյանը Բարհամ Սալեհին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Իրաքի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն։