«Դիջիթեք -2019»-ը մեկ հարկի տակ կընդունի մոտ 20 երկրի պատվիրակություն

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան-էքսպո» կենտրոնում հոկտեմբերի 6-9-ը տեղի կունենա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խոշորագույն միջոցառումը՝ հոբելյանական 15-րդ «Դիջիթեքը»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսին մասնակցելու են մոտ 120 տեղական և արտասահմանյան ընկերություններ:

Այս տարի «Դիջիթեք Էքսպո-2019» ցուցահանդեսը տեղի կունենա ՏՏ ոլորտի խոշորագույն միջոցառում համարվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT-2019) զուգահեռ:

WCIT-ի մասնակիցները նաև հնարավորություն կունենան Մերգելյան ինստիտուտի տարածքում տեսնել հայկական տեխնոլոգիական ընկերությունների արտադրանքը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ «Դիջիթեքն» այն ցուցահանդեսներից է, որոնց միջոցով Հայաստանը հնարավորություն ունի ամբողջ աշխարհին ներկայացնել իր բարձր տեխնոլոգիական ընկերությունները:

«Ցուցահանդեսի շրջանակում լինելու է նախարարական կլոր սեղան, որին մասնակցելու են 20 երկրի նախարարների գլխավորությամբ պատվիրակություններ Իրաքից, Իրանից, Եգիպտոսից, ԱՄԷ-ից, Բուլղարիայից, Ռումինիայից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Բանգլադեշից, Վրաստանից, Հունաստանից, Մալայզիայից, Լիտվայից, Էստոնիայից, Բրազիլիայից, Եթովպիայից և այլն: «Դիջիթեք»-ին մասնակցելու և տաղավարներ են ունենալու ստարտափները, ինչպես նաև ինժեներական և ռազմարդյունաբերական ընկերություններ»,- ասաց Արշակյանը:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշեց, որ ցուցահանդեսին մասնակցելու են մի շարք միջազգային ընկերություններ՝ Մալայզիայից, Իրանից, Գերմանիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից և այլն:

«Առաջին անգամ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ներկայանալու է նորաստեղծ ընկերություններով և ռազմարդյունաբերությամբ: Առաջին հարկում լինելու են նախարարության և ստարտափների հատվածը, «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի մեծ տաղավարը»,- նշեց Վարդանյանը և հավելեց, որ ցուցահանդեսին մասնակցող ընկերություններից միջազգայինները կազմում են մոտ 10 տոկոսը:

Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն ընդգծեց, որ իրենք 2009 թվականից մասնակցում են «Դիջիթեք էքսպոին» և միշտ աջակցել են այս նախագծին:

«Ucom ընկերությունը Հայաստանում տեխնոլոգիական աշնան երկու ամենակարևոր իրադարձությունների՝ WCIT-2019-ի տեխնիկական և հոբելյանական DigiTec-2019-ի պլատինե հովանավորն է։ Այս երկու առիթներն անպայման պետք է օգտագործել միջազգային կառույցների և առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ գործակցությունը խթանելու, հայկական ՏՏ ոլորտի կարողությունները ներկայացնելու և օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար», - ասաց Եսայանը։

Հարցին, թե ինչ նորություններով են հանդես գալու՝ Ucom-ի գլխավոր տնօրենը նշեց, որ նոր ծառայություններ են ներկայացվելու հանրությանը: «Այս տարի ներկայացնելու ենք fleet management համակարգը, որը թույլ կտա կորպորատիվ հաճախորդներին հետևել իրենց մեքենաներին, վառելիքի ծախսին և օպտիմալացնել իրենց ճանապարհային ծախսերը: Ներդնելու ենք նոր YouPay համակարգ, որն ամբողջությամբ վերազինված է և գրված է նոր բլոկչեյն տեխնոլոգիայի հիման վրա»,- ասաց Եսայանը և ավելացրեց, որ իրենց ցանցն ամբողջությամբ վերազինվել է և արդեն 4K հեռուստատեսության վերահեռարձակման հնարավորություն ունի:

Նրա խոսքով՝ իրենք արդեն սկսել են վերազինել քաղաքացիների տներում առկա սարքերը: Եսայանը տեղեկացրեց, որ առաջին փուլում կունենան միայն VOD ծառայությունը, քանի որ հեռուստատեսային կոնտենտը դեռևս ամբողջությամբ պատրաստ չէ 4K հեռուստատեսության վերահեռարձակման:

«ԴիջիԹեք-2019» ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում մասնակցել բացառիկ միջոցառման. վերջին 10 տարում ցուցահանդեսի այցելուների քանակը հասել է ավելի քան 80 000-ի: Այս տարի ցուցահանդեսին կմասնակցի ավելի քան 120 տեղական և արտասահմանյան ընկերություն:

«ԴիջիԹեք-2019»-ի ավանդական պլատինե հովանավորն է Ucom ընկերությունը, պաշտոնական գործընկեր՝ HackTech ընկերությունը, PR գործընկեր՝ P-Art ընկերությունը։

Հայերեն Русский

Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները

«Եդինայա Ռոսիա»-ն ՌԴ Պետդումայում ստանում է ռեկորդային թվով մանդատներ

Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի Թանգարանային կղզու համագործակցությամբ բացառիկ ցուցադրություն է մեկնարկում Երևանում

Արմեն Գրիգորյանը և Արայիկ Հարությունյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-24-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

ԵՄ-ն շնորհավորել է Հայաստանի Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ

Անկախությունը մեզ տվեց մեր երկրում ապրելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք. Տիգրան Ավինյան

ՀՀ վարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին

«Նոր գիրք»-35/26. Թոփուրիա, Լոուրի, Զարգարյան