Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Տարածքային զարգացման հիմնադրամի նորանշանակ տնօրենին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, Տարածքային զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանն այցելել է հիմնադրամ՝ աշխատակազմի անդամներին ներկայացնելու նորանշանակ տնօրեն Արթուր Սողոմոնյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին տնօրեն Աշոտ Կիրակոսյանին և հույս հայտնել, որ իր առաջիկա գործունեությամբ նա կշարունակի նպաստել Տարածքային զարգացման հիմնադրամի գործունեությանը:

Ներկայացնելով և շնորհավորելով նոր տնօրենին պաշտոնավարման մեկնարկի կապակցությամբ՝ Սուրեն Պապիկյանը հայտնել է իր վստահությունը հիմնադրամի հետագա գործունեությունն ապահով ձեռքեր փոխանցելու առնչությամբ. «Պարոն Սողոմոնյանը երկար ժամանակ գլխավորել է ՏԿԵՆ տարածքային կառավարման վարչությունը և քաջատեղյակ է թե՛ մեր մարզերից, և թե՛ դրանց զարգացման տեսլականից: Նախարարությունում իր գործունեության ընթացքում իրեն դրսևորել է որպես պատասխանատու և աշխատանքին նվիրված ղեկավար՝ արժանանալով բարձր գնահատականի»:

Նախարարն Արթուր Սողոմոնյանին մաղթել է արգասաբեր, պատասխանատու և հետևողական աշխատանք՝ շեշտելով, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և հիմնադրամի համատեղ ջանքերը կհանգեցնեն համայնքների զարգացմանը, հիմնադրամի անունն ու հեղինակությունը բարձր պահելուն. «Հիմնադրամը մեծապես նպաստում է համայնքներում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանը և ամբողջովին համապատասխանում է տարածքային կառավարման և համաչափ զարգացման մեր տեսլականի էությանը: Հիմնադրամի գործունեության հաջողությունը մեծապես կախված է աշխատակազմի արդյունավետ և պատասխանատու աշխատանքով»,- նշել է նախարար Պապիկյանը:

ՏԶՀ տնօրեն Արթուր Սողոմոնյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար և պատրաստակամություն հայտնել անել հնարավոր ամենը, որպեսզի արդարացնի այդ վստահությունը. «Համոզված եմ որ մենք ամբողջ ծավալով կապահովենք թե ընթացիկ ծրագրերի բնականոն ընթացքը, թե նորերի իրականացումը»:

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով