Պաշտոնական

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել եզդիական Տաուսե Մալակի տաճարի օծման և բացման առիթով

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել եզդիական Տաուսե Մալակի տաճարի օծման և բացման առիթով

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաուսե Մալակի տաճարի օծման և բացման առիթով: Ինչպես «Արմենխրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է.

«Սրտանց շնորհավորում եմ եղբայրական եզդի ժողովրդին Տաուսե Մալակի տաճարի օծման և բացման առիթով:

Հայաստանը դարեր ի վեր հայրենիք և տուն է բազմահազար եզդիների համար, որը մենք միասին պաշտպանել, կառուցել եւ զարգացնում ենք: Տաուսե Մալակի տաճարի վեր խոյացմամբ հայոց հողն այսօր դարձավ նաև մեր եզդի քույրերի և եղբայրների հոգևոր կյանքի կենտրոն:

Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները՝ անկախ կրոնական կամ ազգային պատկանելությունից, լիարժեք հնարավորություն ունենան պահպանելու իրենց լեզուն, սովորույթներն ու ծեսերը, հոգևոր և մշակութային ժառանգությունը:

Մաղթում եմ, որ նորաօծ այս սրբատեղին խաղաղության և բարեկեցության աղոթքներով լցնի եզդի մեր հայրենակիցների օջախները և հարստացնի նրանց հոգևոր ու մշակութային կյանքը»:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում