Հասարակական

Հանրապետությունում առաջիկա շաբաթը սպասվում է արևային, պարզ եղանակ

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում առաջիկա շաբաթը սպասվում է արևային, պարզ եղանակ

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում առաջիկա շաբաթը սպասվում է արևային, պարզ եղանակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Եղանակային առումով ունենալու ենք հրաշք շաբաթ։ Ամբողջ շաբաթվա ընթացքում տեղումներ չունենք, երկինքը կլինի լիարժեք պարզ, իսկ օդի ջերմաստիճանն այսօրվանից սկսած մինչև հոկտեմբերի 3-ը բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։ Հանրապետության հովտային գոտում, այդ թվում նաև Երևանում արդեն հոկտեմբերի 3-ին օդի ջերմաստիճանը կհասնի +30 աստիճանի։ Վայելեք»,-նշել է Գագիկ Սուրենյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում