Եղանակը կտաքանա 2-4 աստիճանով, տեղումներ չեն սպասվում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում սեպտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, հոկտեմբերի 1-4-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին կլինի հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը կբարձրանա 2-4 աստիճանով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում սեպտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, հոկտեմբերի 1-4-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Կարդացեք հոդվածը` Русский