Պաշտոնական

Արմեն Սարգսյանը ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արթուր Չիլինգարովին

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արթուր Չիլինգարովին

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պետդումայի պատգամավոր, Խորհրդային Միության հերոս, Ռուսաստանի հերոս Արթուր Չիլինգարովին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ:

«Ձեր ողջ կյանքն ու գործունեությունը մարդու, գիտնականի, բևեռախույզի, պետական գործչի օրինակելի ճանապարհ են: Ձեր նման անձինք Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների հպարտությունն են, ընդօրինակելու արժանի օրինակ բոլոր տարիքի անձանց ու, նախ և առաջ, երիտասարդների համար:

Ձեր փառահեղ անվամբ և բարի գործերով Դուք ռուսական պետականության ամրապնդման և բարգավաճման գործում հայերի ծանրակշիռ ներդրումի վառ օրինակն եք»,- ասվում է նախագահի շնորհավորական ուղերձում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հանրապետության նախագահը հատկապես անգնահատելի է համարել Արթուր Չիլինգարովի գործունեությունը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում:

Արմեն Սարգսյանը Չիլինգարովին մաղթել է քաջառողջություն, երկար տարիների արդյունավետ աշխատանք, նորանոր հաջողություններ ու ամենայն բարիք:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում