Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան առնչությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում ասվում է.

«Մեծարգո պարոն Նախագահ,

Խորը ցավով տեղեկացա Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան մասին։ Ֆրանսիան կորցրեց մեր ժամանակների իր լավագույն զավակներից մեկին:

Կորուստը մեծ է նաև Հայաստանի և հայ ժողովրդի համար: Ժակ Շիրակը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ճարտարապետն էր, որի օրոք մեր երկրների միջև համագործակցությունը հասավ աննախադեպ մակարդակի: Նա Ֆրանսիայի առաջին նախագահն էր, որ 2006թ. սեպտեմբերի 30-ին պետական այց կատարեց Հայաստան:

Ժակ Շիրակն անձնապես մեծ ջանքեր գործադրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում՝ այդ նպատակով Փարիզում նախաձեռնելով կողմերի միջև հանդիպումներ և հագեցած քննարկումներ:

Հայ ժողովուրդը երախտապարտ է և երբեք չի մոռանա մեր ժամանակների մեծ քաղաքական գործիչ և հումանիստ Ժակ Շիրակի ծանրակշիռ ներդրումը մարդկության դեմ հանցագործությունների վերհանման և դատապարտման գործում, որի ակնառու վկայությունը 2001թ. հունվարի 29-ին Ֆրանսիայի կողմից օրենքի ուժով Հայոց ցեղասպանության ճանաչումն է:

Կորստի այս ծանր պահին կիսում եմ Ձեր վիշտը և խորը ցավակցություններս հղում Ֆրանսիային և բարեկամ ֆրանսիացի ժողովրդին»:

Հայերեն العربية English

Ֆրանսիայում ոստիկանության և աշակերտական ցույցերի մասնակիցների միջև բախումներ են տեղի ունեցել

Հայաստանի մի շարք խոշոր բնակավայրերում իրականացվում է էլեկտրական ենթակառուցվածքների բարեկարգման և արդիականացման ծրագիր

Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները

Շաքիի միջադեպի առնչությամբ պատկան մարմինների գործողությունները կարելի է քննարկել․ ԱԺ նախագահ

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են առաջիկա նախագծերին վերաբերող հարցեր

Ֆոն դեր Լայենը հայտնել է ԵՄ-ում գազի գնի 140%-ով աճի մասին

Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 մլն դրամ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցն ամբողջությամբ բավարարվել է

Քենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքը

Ճարտարապետության համաշխարհային օրվա առթիվ Քաղաքաշինության կոմիտեն պարգևատրել է հայ ճարտարապետներին

Ֆիզիկայի բնագավառում 2026 թ. Նոբելյան մրցանակը շնորհվել է Ֆրենսիս Հալզենին