Պաշտոնական

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի փոխտնօրեն Աթանասիոս Արվանիտիսի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են «Տնտեսական և ֆինանսական քաղաքականությունների» հուշագրում նշված միջոցառումների կատարման ընթացքին: Երկուստեք կարևորվել են մասնավորապես կապիտալ շուկայի զարգացմանն ու հարկային վարչարարությանը վերաբերող բարեփոխումների իրականացումը: Փոխվարչապետը նշել է, որ բարեփոխումների իրականացման գործում մեծ նշանակություն ունի ԱՄՀ-ի հետ հաստատված այդ փաստաթուղթը:

Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԱՄՀ-ին Հայաստանին տրամադրվող աջակցության համար՝ հույս հայտնելով, որ ԱՄՀ հետ համագործակցությունը կընդլայնվի Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող ոլորտներում: Մհեր Գրիգորյանը ներկայացրել է հյուրերին ոլորտային ռազմավարությունների մշակման ընթացքը՝ ընդգծելով դրանց ներդաշնակեցման կարևորությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում