Արմեն Սարգսյանը հանդիպել է IBM ընկերության տնօրենի հետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Իտալիայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում Հռոմում հանդիպել է Իտալիայում IBM ընկերության հետազոտությունների, նորարարությունների և տեխնոլոգիաների հարցերով տնօրեն Ֆաբրիցիո Ռենզիի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ֆաբրիցիո Ռենզին այս տարի այցելել էր Հայաստան և նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերել համագործակցություն սկսելու մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ:

Զրուցակիցները նշել են, որ երկու երկրների մշակութային գերիշխանությունը միասին աշխատելու լուրջ երաշխիք է։ Անդրադարձ է կատարվել արվեստն ու մշակույթը հասարակության ավելի լայն շերտերին հասանելի դարձնելու հնարավորություններին՝ այդ գործում կարևորելով նորագույն տեխնոլոգիաների, մասնավորապես, արհեստական բանականության դերը։ Գաղափարը համարելով բավականին հետաքրքիր ու խոստումնալից՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ շատ հաճախ տեխնոլոգիաներն ասոցացվում են միայն զենքի, պաշտպանական ոլորտի հետ, մինչդեռ դրանք շատ կարևոր դեր կարող են խաղալ մշակույթի ասպարեզում։ Նշվել է, որ այս ոլորտը կարող է դառնալ հայ-իտալական համագործակցության ևս մեկ հեռանկարային ուղղություն։

Մասնավորապես արվեստի, մշակույթի ոլորտներում Հայաստանն ունի արհեստական բանականության զարգացման մեծ ներուժ: Այդ բնագավառներում արհեստական բանականության վրա հիմնված հարթակի ստեղծումը մեծ հետաքրքրություն կարող է առաջացնել երկու երկրների համագործակցության համար։ Նպատակահարմար է դիտարկվել էլեկտրոնային այնպիսի մի հարթակի ստեղծումը, որտեղ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներն ու արհեստական բանականության տարրերը, կներկայացվեն հայկական մշակութային արժեքներ ոչ միայն Հայաստանից, այլև ողջ աշխարհից։

Կարևորվել է նաև արվեստի, մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում հետազոտական, վերլուծական աշխատանքների իրականացումը։

Նախագահ Սարգսյանը կարևորել է ձեռք բերած պայմանավորվածությունները գործնական հիմքի վրա դնելը, կողմերի թիմերի հետևողական աշխատանքը, հստակ ժամանակացույցի մշակումն ու գործողությունների իրականացումը։ Դրանք վերջնական տեսքի կբերվեն Ֆաբրիցիո Ռենզիի՝ Հայաստան առաջիկա այցի ընթացքում։

Հայերեն English Français Русский

Վարշավայում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի ԱԳ նախարարները

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի ԱԳ նախարարի հետ

Մեր եվրոպական ձգտումները ստացել են իրավական և քաղաքական ձևակերպում. Միրզոյանի ելույթը «ԵՄ Արևելյան գործընկերության վերաիմաստավորումը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Հայաստանում քննարկվել են հոգեկան առողջության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության և ծառայությունների հասանելիության հարցերը

Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ միասնական տաղավարով մասնակցում է «Bar Convent Berlin» ցուցահանդեսին

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքն անհրաժեշտ է համաշխարհային շուկային

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ է նշանակվել Էդվարդ Կարապետյանը

Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը