Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը:

«Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի բողոքը, որը վերաբերում էր նույն դատարանի 2018 թվականի նոյեմբերի 15-ի որոշմանը, և այժմ պետք է վերանայի այն։

Նախորդ տարվա օգոստոսին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն անձեռնմխելիության հիմքով ազատ էր արձակել Ռոբերտ Քոչարյանին։ Դատախազությունը բողոքարկել էր այս որոշումը։ 2018 թվականի նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը բեկանել է այն՝ գործն ուղարկելով Վերաքննիչ դատարան՝ նոր քննության:

Քրդատ-ի 419-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ «գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում, ինչպիսին կալանքի հարցն է, Վճռաբեկ դատարանը կա՛մ մերժում է վճռաբեկ բողոքը, կա՛մ կայացնում է նոր դատական ակտ»։ Հիմք ընդունելով սա՝ Փաստաբանական թիմը գտել է, որ Վճռաբեկ դատարանը չէր կարող բեկանել Ռ․ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական ակտը և ուղարկել այն նույն դատարան։

2019 թ․ մայիսին Սահմանադրական դատարանը, քննության առնելով Քրդատ-ի 419-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության հարցը, որոշում է կայացրել Ռոբերտ Քոչարյանի օգտին։ ՍԴ-ի այս որոշումը դիտարկվում է որպես նոր հանգամանք, ինչից ելնելով էլ պաշտպանները նոր բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հայերեն English Русский

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան