Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Սաուդյան Արաբիայի թագավորին և թագաժառանգին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սաուդյան Արաբիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել Սաուդյան Արաբիայի թագավոր, Զույգ Սրբավայրերի պահապան Սալման Բին Աբդ Ալ Ազիզ Ալ Սաուդին և թագաժառանգ, նախարարների խորհրդի փոխնախագահ, պաշտպանության նախարար, տնտեսական հարցերի և զարգացման խորհրդի նախագահ Մուհամմադ Բին Սալման Բին Աբդ Ալ Ազիզ Ալ Սաուդին:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահը Արմեն Սարգսյանն իր շնորհավորանքներն է հղել՝ մաղթելով Սաուդյան Արաբիայի ժողովրդին խաղաղություն և բարօրություն:

Հայերեն العربية English Русский