Սպորտ

Հայաստանի օրակարգում է միջազգային չափանիշներին համապատասխանող ֆուտբոլային մարզադաշտի կառուցումը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի օրակարգում է միջազգային չափանիշներին համապատասխանող ֆուտբոլային մարզադաշտի կառուցումը

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի օրակարգում է նոր, միջազգային չափանիշներին համապատասխանող ֆուտբոլային մարզադաշտի կառուցումը, որտեղ հնարավոր կլինի միջազգային խաղեր կազմակերպել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նյու Յորքում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ներկաներից մեկի հարցին: «Դա մեր երկրի օրակարգում կա: Ես համոզված եմ, որ մենք այդ խնդիրն անպայման լուծելու ենք»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի խոսքով՝ Եվրոպայում ֆուտբոլը ոչ միայն սպորտաձև է, այլ նաև տնտեսության ճյուղ: «Այս առումով, մենք, իհարկե, ֆուտբոլի զարգացումը շատ կարևորում ենք: Բայց մենք ֆուտբոլը դիտում ենք ոչ միայն որպես տնտեսության ճյուղ, ոչ միայն որպես սպորտ, այլև հանրային կյանքի կազմակերպման կարևոր միջոց, երիտասարդության, պատանիների կյանքի կազմակերպման կարևոր միջոց: Այս տարի Հայաստանում մինչև տարվա վերջ կբացվի մոտավորապես 50-ից ավելի արհեստական ծածկով ֆուտբոլի դաշտեր Հայաստանի Հանրապետության մարզերում, ինչը թույլ կտա, որպեսզի ավելի մեծ թվով երեխաներ ֆուտբոլով զբաղվելու հնարավորություն ունենան»,- ասաց ՀՀ վարչապետը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում