Սպորտ

«Արարատ-Արմենիա»-ն ու «Ռիգա»-ն նման են խաղաոճերով. Մանուել Տուլիպա

2 րոպեի ընթերցում

«Արարատ-Արմենիա»-ն ու «Ռիգա»-ն նման են խաղաոճերով. Մանուել Տուլիպա

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպայի համար Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի մրցակիցը` «Ռիգա»-ն, խաղաոճով նման է իր գլխավորած թիմին:

«Ուրախ եմ, որ այժմ թիմում մնացել են այն ֆուտբոլիստները, որոնք որոշիչ դեր են խաղացել այս տարվա չեմպիոնությունում: Հիմա եկել են նորեկներ, որոնց խաղին ես ծանոթ եմ, քանի որ շատերը խաղացել են Պորտուգալիայում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ առանձնացրեց պորտուգալացի մարզիչը:

Տուլիպայի խոսքով`լատվիական «Ռիգա»-ն հետաքրքիր թիմ է:  

«Ուսումնասիրել եմ «Ռիգա»-ն, նրանք վերջին երեք տարիներին մեծ աճ են գրանցել: Նրանք կարողացել են համակցել տեղի ֆուտբոլիստներին ու արտասահմանցի ֆուտբոլիստներին: «Արարատ-Արմենիա»-ն ու «Ռիգա»-ն նման են խաղաոճերով: Իսկ ինչ կապված է ՉԼ-ում մեր նպատակների հետ, ապա մեր նպատակն է, որ յուրաքանչյուր խաղից հետո քայլ կատարենք դեպի հաջորդ խաղ»,-առանձնացրեց Տուլիպան:

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին տուրում «Արարատ-Արմենիա»-ն Երևանում հուլիսի 7-ին կընդունի լատվիական «Ռիգա»-ին: Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում