Սպորտ

Մունդիալ-2026. Իսպանիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ

1 րոպեի ընթերցում

Մունդիալ-2026. Իսպանիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Եվրոպայի առաջնության գործող չեմպիոն Իսպանիայի ազգային հավաքականը դուրս եկավաշխարհի 2026 թվականի առաջնության քառորդ եզրափակիչ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քառորդ եզրափակչի ուղեգրի համար Իսպանիան մրցեց Պորտուգալիայի հետ: Մեկնարկային 10 րոպեների ընթացքում երկու թիմերն էլ փոխանակվում էին գրոհներով՝ մի քանի լավ հնարավորություն բաց թողնելով մրցակցի դարպասը գրավելու համար։ Իսպանիան և Պորտուգալիան հիմնականում փորձում էին տիրել գնդակին՝ սեփական խաղը թելադրելով։ Առաջին կեսում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց։

Երկրորդ կեսն ընթանում էր գրեթե նույն սցենարով, և ամեն ինչ տանում էր դեպի լրացուցիչ ժամանակ, սակայն հանդիպման ավելացված առաջին իսկ րոպեին Իսպանիան բացեց հաշիվը։ Հաղթական գոլը խփեց Միկել Մերինոն։

Այս հաղթանակի շնորհիվ Իսպանիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի ԱՄՆ–Բելգիա հանդիպման հաղթողի հետ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում