Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
2 րոպեի ընթերցում

Նյու Ջերսի, ԱՄՆ
Մարզադաշտ «Նյու Ջերսի»
1/16 եզրափակիչ
Բրազիլիա-Նորվեգիա` 1:2
Աշխարհի առաջնության 1/16 եզրափակչում Նորվեգիայի հավաքականը պատմական հաղթանակտարավ՝ 2:1 հաշվով առավելության հասնելով Բրազիլիայի նկատմամբ և դուրս գալով քառորդեզրափակիչ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեծ մասում բրազիլացիները վերահսկում էին խաղը ևստեղծում ավելի վտանգավոր պահեր։
Խաղի հերոսը դարձավ Էրլինգ Հոլանդը, որը հանդիպման վերջին րոպեներին դուբլ ձևակերպեց՝նախ 79-րդ, ապա 90-րդ րոպեին գրավելով մրցակցի դարպասը և վճռելով դիմակայության ելքը։Բրազիլիան միայն ավելացված ժամանակում կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը, երբՆեյմարը դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածը:
Նորվեգիան 2:1 հաշվով հաղթեց Բրազիլիային և պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավաշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ:
Տեսանյութը` այստեղ:

Մեխիկո, Մեքսիկա
Մարզադաշտ «Մեխիկո»
1/16 եզրափակիչ
Մեքսիկա-Անգլիա` 2:3
Աշխարհի առաջնության 1/16 եզրափակչում Անգլիայի հավաքականը դրամատիկ պայքարում 3:2 հաշվով հաղթեց Մեքսիկային և նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր։ Հանդիպումը մեկնարկեց մեկժամ ուշացումով՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:
Առաջին կեսում Անգլիան գերազանց օգտագործեց իր պահերը։ Ջուդ Բելինգհեմը ընդամենը երկուրոպեի ընթացքում դարձավ դուբլի հեղինակ: Մեքսիկան մինչև ընդմիջում կրճատեց հաշվիտարբերությունը և երկրորդ խաղակեսում ամբողջությամբ տիրեց նախաձեռնությանը։ 54-րդրոպեին, Անգլիայից Ջարել Քուանսահը հեռացվեց խաղադաշտից, իսկ 60-րդ րոպեին Հարի Քեյնը 11-մետրանոցից խփեց անգլիացիների երրորդ գոլը։ Ավելի ուշ Ռաուլ Խիմենեսը նույնպես անվրեպիրացրեց 11-մետրանոցը՝ հաշիվը դարձնելով 3:2։
Անգլիան 3:2 հաշվով հաղթեց Մեքսիկային և դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդեզրափակիչ, որտեղ կմրցի Նորվեգիայի հավաքականի հետ։
