Սպորտ

Ժիրայր Շաղոյանը ՉԼ որակավորման առաջին փուլի մրցակցին թույլ հակառակորդ չի համարում

1 րոպեի ընթերցում

Ժիրայր Շաղոյանը ՉԼ որակավորման առաջին փուլի մրցակցին թույլ հակառակորդ չի համարում

Երևանի «Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Ժիրայր Շաղոյանի կարծիքով` Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում երևանյան թիմի մրցակից «Ռիգա»-ն թույլ հակառակորդ չէ:

«Ուսումնասիրել ենք «Ռիգա»-ին, նրանք հրաշալի են գործում գնդակով: Սակայն, ինչպես բոլոր թիմերը, նրանք ունեն ուժեղ ու թույլ կողմեր: Պիտի կարողանանք օգտագործել նրանց թույլ կողմերը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ առանձնացրեց նա:

Անդրադառնալով թիմի նորեկներին` Շաղոյանը շեշտեց, որ ակումբը համալրած ֆուտբոլիստները բարձր որակներ ունեցող խաղացողներ են ու կարող են ուժեղացնել Հայաստանի չեմպիոնի կազմը:

«Լավ ուսումնամարզական հավաք ենք ունեցել Հունգարիայում, մի քանի ընկերական հանդիպումներ ենք անցկացրել: Փորձել ենք հնարավորինս լավ նախապատրաստվել այս հանդիպմանը»,-ասաց նա:

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին տուրում «Արարատ-Արմենիա»-ն Երևանում հուլիսի 7-ին կընդունի լատվիական «Ռիգա»-ին: Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում