«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
1 րոպեի ընթերցում

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի. թիմին միացել է 24-ամյա աջ վինգեր Նարեկ Ալավերդյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալավերդյանն արդեն զգալի փորձ ունի Հայաստանի Պրեմիեր լիգայում՝ անցկացրած 112 հանդիպումներով։ Նա նախկինում հանդես է եկել «Արարատ-Արմենիա»-ի, ԲԿՄԱ-ի և «Գանձասար»-ի կազմերում։
Ալավերդյանը նաև խաղացել է Հայաստանի բոլոր տարիքային հավաքականներում։ Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում նա մասնակցել է 15 հանդիպման: