Սպորտ

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրենը քննարկել են Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի կազմակերպման հարցերը

1 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրենը քննարկել են Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի կազմակերպման հարցերը

Հայաստանի կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Վիվիեն Լյուբզանսկիի հետ քննարկել է  2027 թվականի Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերի կազմակերպման մանրամասները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից՝ նշելով, որ Ֆրանկոֆոնիայի մշտական խորհուրդը միաձայն որոշում էր կայացրել 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհել Երևանին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Տիգրան Վիրաբյանը:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Հայաստանի համար մեծ պատիվ և պատասխանատվություն է հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերը և ներկայանալ ըստ պատշաճի: Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Վիվիեն Լյուբզանսկին իր հերթին նշել է կոմիտեի պատրաստակամությունը՝ հնարավորինս աջակցելու նախապատրաստական ընթացքին:

Հանդիպմանը քննարկվել են ենթակառուցվածքային պայմաններին, կողմերի միջև ակտիվ համագործակցությանը, իրազեկման աշխատանքներին և կազմակերպական խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում