Նիկոլ Փաշինյանը և Ժան Քրեթեյնը քննարկել են հայ-կանադական կապերի զարգացման հարցեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, հանդիպել է Կանադայի նախկին վարչապետ Ժան Քրեթեյնի հետ, ով այս տարի ներկայացնում է Կանադայի պատվիրակությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի ընթացքում։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ժան Քրեթեյնը, ողջունելով Նիկոլ Փաշինյանին, նշել է, որ ուրախ է տեսնել Հայաստանի վարչապետին, ով հետաքրքիր, անսովոր քաղաքական կարիերա ունի, և այժմ առաջնորդում է Հայաստանը ժողովրդավարության ճանապարհով։ Նրա խոսքով՝ Հայաստանն ու Կանադան արդյունավետ երկկողմ հարաբերություններ ունեն, և Կանադան կարևորում է այդ կապերի շարունակական զարգացումը։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ուրախ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել Կանադայի պատվիրակության հետ և քննարկել երկկողմ գործակցության օրակարգին վերաբերող հարցեր։ Վարչապետն անդրադարձել է Հայաստանում իրականացվող արմատական բարեփոխումներին, որոնք միտված են մեր երկրում ժողովրդավարության ամրապնդմանը և հզորացմանը։ Այս գործընթացում, վարչապետ Փաշինյանի խոսքով, միջազգային գործընկերների աջակցությունը համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների միջոցով նույնպես օգտակար կլինի։

Հանդիպմանը քննարկվել են տնտեսական, մասնավորապես, ենթակառուցվածքների, նորարարությունների, կենսաթոշակային շուկայի ոլորտներում համագործակցության հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՄԱԿ-ում Հայաստանի և Կանադայի մշտական ներկայացուցիչների մակարդակով շարունակել քննարկումները կոնկրետ ծրագրերի շուրջ։

Հայերեն English Français Русский

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով

ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին

Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո

Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ