Պաշտոնական

Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Անկախության տոնի առթիվ

2 րոպեի ընթերցում

Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Անկախության տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների և միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ղեկավարներից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,նախագահ Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել Կատարի Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին և փոխէմիր Աբդուլլա բին Համադ Ալ Թանին։

Մարոկկոյի Թագավորության թագավոր Մուհամմադ Վեցերորդը նախագահ Սարգսյանին հղած ուղերձում ողջունել է երկու երկրների միջև բարեկամությունը և հարաբերություններն ու համագործակցությունն առավել խորացնելու պատրաստակամությունը։ Նա իր բարեմաղթանքներ է փոխանցել նախագահ Սարգսյանին, իսկ հայ ժողովրդին մաղթել է առաջընթաց և բարգավաճում։

Միջազգային հեղինակավոր Արևելք-Արևմուտք ինստիտուտի նախագահ Վիլյամ Փարկերը նախագահ Սարգսյանին ուղղված ուղերձում մասնավորապես նշել է․«Արևելքի և Արևմուտքի միջև երկխոսություն հաստատելու մեր ջանքերում Հայաստանի դերը՝ որպես քաղաքակրթությունների խաչմերուկում գտնվող հնագույն ազգ և ժամանակակից պետություն, շատ կարևոր է։ Ակնկալում ենք ընդլայնել մեր հետագա համագործակցությունը Հայաստանի հետ»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում