Տոնական զբոսանք Գյումրիում․ Արմեն Սարգսյանն Անկախության տոնի առթիվ շնորհավորել է գյումրեցիներին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, Գյումրիում Անկախության 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին մասնակցելուց հետո, զբոսնել է քաղաքի պատմական կենտրոնում։ Նախագահը ջերմ ու անմիջական մթնոլորտում զրուցել է գյումրեցիների ու քաղաքի հյուրերի հետ՝ շնորհավորելով Հայաստանի Անկախության տոնի առթիվ և բարեմաղթանքներ հղելով նրանց։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,նախագահ Սարգսյանը տիկին Նունե Սարգսյանի հետ այցելել է նաև քաղաքի «Արեգակ» ներառական փուռ-սրճարան՝ ջերմ հյուրընկալության արժանանալով իր համար վաղուց հարազատ դարձած այդ վայրում․ ամեն անգամ Գյումրիում գտնվելիս Արմեն Սարգսյանը գրեթե միշտ այցելում է այստեղ։ Նախագահը բոլորին շնորհավորել է Անկախության տոնի առթիվ։ Թեյի սեղանի շուրջ նախագահն ու տիկին Սարգսյանը զրուցել են վաղեմի բարեկամների՝ փուռ-սրճարանի երիտասարդ աշխատակիցներ Միքայելի, Գրիշայի և մյուսների հետ, հետաքրքրվել նրանց կյանքով ու աշխատանքով։

Հայերեն العربية Русский

Վարշավայում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի ԱԳ նախարարները

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի ԱԳ նախարարի հետ

Մեր եվրոպական ձգտումները ստացել են իրավական և քաղաքական ձևակերպում. Միրզոյանի ելույթը «ԵՄ Արևելյան գործընկերության վերաիմաստավորումը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Հայաստանում քննարկվել են հոգեկան առողջության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության և ծառայությունների հասանելիության հարցերը

Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ միասնական տաղավարով մասնակցում է «Bar Convent Berlin» ցուցահանդեսին

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքն անհրաժեշտ է համաշխարհային շուկային

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ է նշանակվել Էդվարդ Կարապետյանը

Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը